Do not see Armenian font ?
rus  engl

2012թ. ապրիլի 26-ին "Զինվորի Մայր" կազմակերպությանն առընթեր գործող կրթական կենտրոնի սաները ստացան առաջադրանք. հանդուրժողականության գաղափարների և տեսակետների մասին "Բաց Նամակ" գրել հարևան երկրներում բնակվող իրենց հասակակիցներին:
Նախաձեռնությունը դուր եկավ երիտասարդներին: Նամակները բազմազան էին: Այդ նամակներից ներկայացնում ենք մի քանի մեջբերում ... >>>

2012թ. մարտի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում "Զինվորի Մայր" հասարակական կազմակերպությանը կից գործող նախապատրաստական դասընթացների ուսանողների համար տեղի ունեցավ դաս-էքսկուրսիա` “Հանդուրժողականության դաս”: Մշակույթների նմանություններն ու տարբերությունները, ... >>>

2011թ. նոյեմբերի 22-ին կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ կայացան Հայաստանի հանրապետական "Զինվորի մայր" ՀԿ նախագահի արտահերթ ընտրությունները: Նոր նախագահ միաձայն ընտրվեց նախագահության անդամ, ծրագրերի համակարգող Անահիտ Հովնանյանը:

Հայաստանի հանրապետական "Զինվորի մայր" Հասարակական Կազմակերպությունը ոչ կառավարական, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական հասարատարակչական եւ հետազոտական միջոցներով Հայաստանի հանրապետության տարածքում սոցիաակական կազմակերպություն է, որը քարոզչական, լուսավորչական, խորհրդատվական, հրլական, բարոյահոգեբանական եւ իրավական օգնություն է ցուցաբերում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:


Կազմակերպությունը կայացավ եւ ամրապնդվեց այն օրվանից, երբ նախաձեռնող խմբի կոչին արձագանքած բազմաթիվ կանայք Երեւանի 16 հիվանդանոցներում որպես դայակներ խնամեցին վիրավոր զինվորներին: Այդ ժամանակից կազմակերպության շարքերն անընդհատ համալրվում են համախոհներով, որոնք իրենց ուժն ու եռանդը ուղղում են կազմակերպության խնդիրների լուծմանը: Այդ տարիների ընթացքում կազմակերպությունը իրագործել է ավելի քան 40 խոշոր ծրագրեր, որոնք ուղղված են եղել զինակոչիկների եւ նրանց ծնողների իրրավական կրթությանը, բնակչության իրազեկության բարձրացմանը` օրենքներում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, պետական կառույցների աշխատանքների թափանցիկությանը

Կազմակերպությունը հանդիսանում է Ժնեւյան Կոնֆերանսի փախստականների հայրենադարձության եւ ինտեգրացման Աշխատանքային Խմբի անդամ, ՀՀ Կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն կոալիցիայի, ՀՀ ԱԺ նախագահին առընթեր փախստականների հարցերով զբաղվող ՀԿ-ների Խորհրդի, ԿՐԻՆՈ Դանիական փախստականների Խորհրդի Ցանցի, ինչպես նաեւ "Բանակն ու հասարակությունը" հասարակական կազմակերպությունների Խորհրդի անդամ:

Հիմնականում մենք օգնում ենք ազգային բանակում ծառայող զինվորներին` իրավական կրթության, զինվորական օրենսդրության դրույթներին ծանոթանալու եւ գիտելիքներն ամրապնդելու, ինչպես նաեւ դատական ատյաններում նրանց նկատմամբ անօրինական որոշումների կայացման դեպքում` նրանց իրավունքների պաշտպանության հարցում: Շատ ջանքեր ու ժամանակ է տրամադրում կազմակերպությունը նախազորակոչային տարիքի տղաների եւ զինվորների ծնողների իրավական կրթության կազմակերպման հարցերին:

Սույն ինտերնետ կայքը ստեղծվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի տնտեսական զարգացման գրասենյակի աջակցությամբ` EMT-G-00-02-00008-00 դրամաշնորհի պայմանների համաձայն:

Ներկայացված կարծիքները պատկանում են հեղինակներին եւ պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տեսակետներին:

 
 

© 2005-2012 "Soldier's Mother" NGO. All Rights Reserved.