|
 Հայաստանում գործող զինվորական օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում զորակոչի ժամանակ անկողմնապահ որոշումների ընդունմանն ուղղված բոլոր գործընթացների վերահսկման համար, նպաստում է հանրապետությունում իրավական դաշտի բնականոն գործունեությանը: Սակայն օրենքների չիմացությունը եւ բնակչության թերտեղեկատվությունը իրենց իրավունքների վերբերյալ, խիստ դժվարացնում են օրենքի գործնական կիրառման իրական գործընթացը:

Զինվորական օրենքն օգտագործողների իրավական գիտելիքներն ուժեղացնելու նպատակով կազմակերպությանն առընթեր 1999 թվականից գործում է ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ իրավական հարցերով, ուր ներգրավված են զինվորական օրենքի ոլորտում աշխատող փորձագետներ եւ իրավաբաններ: Գոյության 12 տարիների ընթացքում Կենտրոնը մասնագիտական խորհրդատվություն է մատուցել ավելի քան 8000 զինակոչիկներին եւ նրանց ծնողներին: Շահառուները դիմում են զանազան հարցերով` առողջական խնդիրներ, զինակոչիկի իրավունքների խախտում զորակոչի ժամանակ, հատուկ ընտանեկան պայմաններ ունեցող տղաների զորակոչի խնդիրներ, դատական գործեր, սոցիալական խնդիրներ եւ այլն:
 Կենտրոնի աշխատանքներին նպաստում է կազմակերպության հարուստ գրադարանը, որն ընդգրկում է անհրաժեշտ իրավական եւ իրավաբանական գրականություն, ինչպես նաեւ կազմակերպության կողմից տպագրված գրքերը օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, զինծառայողների եւ նրանց ծնողների իրավական կրթության ոլորտում: Կենտրոնի իրավաբանները պարբերաբար մեկնում են շրջաններ` հեռավոր մարզերի շահառուների հետ սեմինարներ կազմակերպելու, խորհրդատվություն մատուցելու նպատակով:
 Տարեկան ավելի քան 600 մարդ այդ արտագնա միջոցառումների ժամանակ ստանում է իրավական օգնություն: Կենտրոնի գործունեության շրջանակներում կազմակերպությունը անցկացնում է նաեւ քարոզչական աշխատանք պետական եւ զինվորական մարմինների ներկայացուցիչների հետ` օրենքի կիրարկման ոլորտում փոխելու համար նրանց վերաբերմունքը օրենքի գերակայության եւ հասարակության իրավական գիտելիքների իրական գնահատման օգտին, ինչը հանդիսանում է քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության կայացման պարտադիր պայմաններից մեկը:
|