1994 թվականից մինչ օրս կազմակերպությանն առընթեր գործում է զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և բռնագաղթված երեխաների համար կազմակերպված անվճար նախապատրաստական ֆակուլտետը բոլոր առարկաների գծով` բուհ ընդունվելու համար: Դասընթացի ունկնդիրները ուսուցում են անցնում բոլոր առարկաների գծով` պետական կրթական ծրագրերի շրջանակներում: Նման դասընթաց 2001-2007 թվականերին գործել է նաև Ստեփանավանում: Անցած տարիների ընթացքում դասընթացներում սովորել և ավարտել են 710 մարդ: Նրանցից 420-ը արդեն ավարտել են տարբեր բուհեր, ստացել տարբեր մասնագիտության դիպլոմներ: Դասընթացներում դասավանդում են բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ: Դասընթացի ֆինանսական աջակցությունն իրագործում է Հայ Օգնության Ֆոնդ կազմակերպությունը:
|
2011թ. Դեկտեմբերի 9-11 Թբիլիսիում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորների ծնողների միջազգային հանդիպումը: Այն կազմակերպել էր Հայաստանի հանրապետական “Զինվորի Մայր” հասարակական կազմակերպությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ադրբեջանական կողմից մասնակցում էր “Էլ-ցենտր” կազմակերպությունը:
Հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների զինվորների մայրեր եւ հայրեր, քննարկելու համար տարածաշրջանում երկկողմանի հանդուրժողականության մթնոլորտը:
Մինչ հանդիպումը ծնողներն իրենց երկրներում մասնակցել էին դասընթացների, որոնց ընթացքում ձեռք էին բերել հանդուրժողականության եւ երկկողմանի հարաբերությունների գիտելիքներ եւ հմտություններ:
Թբիլիսիում հանդիպում-թրենինգը կայացավ “Սիմպատիա” հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում: Այն վարեցին փորձագետ Անահիտ Հովնանյանը եւ դասընթացավար Արշավիր Ղուկասյանը: Թրենինգի ընթացքում կիրառվեցին թեմատիկ խաղեր, ցուցադրվեցին հանդուրժողականության մասին տեսանյութեր:
Դեկտեմբերի 11-ին ստորագրվեց երկկողմանի Հուշագիր` տարածաշրջանում հանդուրժողականության սկզբունքների մասին:
|
2011թ. Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրագործվող "Մայրերի հանդիպումներ" ծրագրի շրջանակներում "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում կայացավ սեմինար` ՀՀ զինվորական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ: Դասախոսությունը վարեց ՀՀ ՊՆ Իրավաբանական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Սասուն Միքայելյանը:
|
2011թ. Հոկտեմբերի 17-ին, Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, կայացավ դասախոսություն` հանդուրժողականության հիմունքների վերաբերյալ:
Այն անցկացվեց "Զինվորի մայր" կազմակերպության գրասենյակում:
Մասնակցեցին ազգային բանակում ծառայող զինվորների մայրեր` Երևանի 4 համայնքներից:
Նոյեմբերի 10-ին, կազմակերպության գրասենյակում կայացավ նույն ծրագրի երկրորդ դասախոսությունը:
|
2011թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրագործվում է մոնիթորինգ հիվանդության պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրման պատճառների վերաբերյալ
|
2010թ. Բաց Հասարակության Հիմնադրամներ միջազգային կազմակերպության աջակցությամբ վերահրատարակվել է "Բարի ծառայություն" գրքույկը նորակոչիկների համար
|
2010թ. Counterpart International Կազմակերպության աջակցությամբ իրագործվել է մոնիթորինգ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերի շուրջ: Մոնիթորինգն իրականացվել է Երևանում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում
|
2009-2010թ.թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրագործվել է մոնիթորինգ զորակոչի գործընթացում տեղ գտած խախտումների վերաբերյալ: Մոնիթորինգի արդյունքները քննարկվել են պարլամենտական լսումների ժամանակ: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԱԺ հանձնաժողովներին
|
 2007թ. "Եվրասիա" հիմնադրամի աջակցությամբ իրագործվում է "Միգրացիան և քաղաքացիական հասարակությունը" ծրագիրը: Նախագծի նպատակն է իրավական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել արտերկրում գտնվող այն զորակոչային և ոչ զորակոչային տարիքի միգրանտներին, որոնք խնդիրներ ունեն ՀՀ զինվորական օրենսդրական դաշտում: Ծրագրի շրջանակներում գործում է Խորհրդատվական միգրացիոն կենտրոնը, որտեղ կազմակերպության փորձագետները իրավական խորհրդատվություն են տրամադրել ավելի քան 1000 մարդու: Այդ աշխատանքների արդյունքում շուրջ 300 զորակոչիկ վերադարձել են Հայաստան` ազգային բանակում ծառայություն անցնելու նպատակով: Ծրագրի շրջանակներում պատրաստվում է տպագրության գրքույկ
|
2006թ.-ից կազմակերպությանն առընթեր գործող զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և փախստական ընտանիքների երեխաների համար կազմակերպված անվճար նախապատրաստական Ֆակուլտետի աշխատանքներին միացել է Հայ Օգնության Ֆոնդը /ՀՕՖ/
|
 2006թ. ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ` որպես "Անտիկոռ" հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, կազմակերպությունն իրականացրել է "Հանրային ընդունարանների ստեղծումը ՀՀ մարզերում" ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել են հանրային ընդունարաններ ՀՀ 5 մարզերում, ինչպես նաև Երևանի Արաբկիրի շրջանում, հրատարակվել է վերլուծական բրոշյուր
2006-2009թթ. ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից Երևանում ստեղծվել է հակակոռուպցիոն հանրային ընդունարան, որտեղ կազմակերպության փորձագետները իրավական խորհրդատվություն են մատուցել հանրապետության բնակչությանը
|
2004թ. Կազմակերպությունը ընդգրկվել է ՀՀ Նախագահին առընթեր գործող ընդդեմ կոռուպցիայի Մոնիթորինգային Աշխատանքային Խմբում
|
2004թ. Եվրասիա Հիմնադրամի աջակցությամբ իրագործվում է "Բնակչության իրազեկումը նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով" ծրագիրը, որի շրջանակներում "Մեր որդին և ազգային բանակը" գիրքը` ընդլայնված և նորացված, հասու է դարձել Ինտերնետ ցանցի սպառողներին
|
 2004-2005թ.թ. Ադրբեջանի Հումանիտար Հետազոտությունների Կենտրոնի հետ համատեղ իրագործվել է "Հույսի փոստ" տարածաշրջանային ծրագիրը, որի շահառուներն էին Հայաստանի և Ադրբեջանի փախստականները:
Ծրագրի նպատակն էր նախկին կապերի վերականգնումը ընկերների, հարևանների, համադասարանցիների հետ:
Ծրագրի նյութերի հիման վրա տպագրված է գրքույկ: Ծրագիրը մինչ օրս շարունակվում է
|
2003-2004թ.թ. Վրաստանում Նիդերլանդների Դեսպանատան աջակցությամբ իրագործվել է "Դեպի առողջ բանակ" ծրագիրը, որի շրջանակներում կատարվել է հիվանդ զինակոչիկների ախտորոշման մեխանիզմների հետազոտում: Ծրագրի արդյունքների հիման վրա տպագրվել է "Դեպի առողջ բանակ" գրքույկը
|
2003թ. Վրաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների հետ համատեղ իրագործվել է "Խաղաղարարության դասեր. լիդերների դպրոց" տարածաշրջանային ծրագիրը` Հարավային Կովկասի երեք երկրների փախստական համայնքների անդամների համար
|
2002-2003թ.թ. Մեծ Բրիտանիայի Դեսպանատան աջակցությամբ իրագործվել է "Ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքները բանակում" ծրագիրը, որի շրջանակներում կատարվել են հետազոտություններ` բանակում տեղի ունեցող սպանությունների և ինքնասպանությունների վերաբերյալ: Հետազոտության արդյունքները ամփոփվել են գրքույկում
|
2000-2003թ.թ. Անց է կացվել բազմամյա ուսումնասիրություն` այլընտրանքային ծառայության վերաբերյալ, իսկ 2003թ. կազմակերպվել է Միջազ•ային կոնֆերանս` այլընտրանքային ծառայության հիմնախնդիրների վերաբերյալ, ինչից հետո կազմակերպությունը մշտական մոնիթորինգ է իրականցնում այլընտրանքային ծառայության ոլորտում
|
2000-2001թ.թ. Հիվանդ զորակոչիկներին բացահայտելու համար կազմակերպության կողմից մշակվել և կիրառվում են հատուկ մեթոդական մեխանիզմներ
|
2000թ. Միգրացիայի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ հրատարակվել է "Մեր որդին և ազգային բանակը" գրքի ռուսերեն տարբերակը` ռուսալեզու ազգաբնակչության և` հիմնականում, փախստականների համար
|
1999-2000թթ. "Եվրասիա" հիմնադրամի միջոցով USAID-ի ֆինանսական աջակցությամբ կատարվել է "Օրենքի իմացությունը իրավական պետության կայացման ճանապարհին" ծրագիրը: Հաշվի առնելով շահառուների պահանջը` ծրագրի շրջանակներում ևս երկու անգամ վերահրատարակվել է "Մեր որդին և ազգային բանակը" գիրքը
|
1999թ. բացվել է անվճար համակարգչային դասարան զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և փախստական երեխաների համար
|
1998թ. Կազմակերպությունը` հավատարմագրվելով ՄԱԿ-ում, դարձել է փախստականների ինտեգրացիայի հարցերով զբաղվող Ժնևյան Կոնֆերանսի Աշխատանքային Խմբի անդամ
|
1998թ. Մարգարետ Թեթչերի կողմից հիմնադրված "Կանայք հանուն խաղաղության և հարմոնիայի" միջազգային կազմակերպության կողմից կազմակերպության նախագահը պարգևատրվել է "Ոսկե սիրտ" մեդալով` "Սահմաններ չճանաչող բարության համար"
|
1998-2003թ.թ. Կազմակերպության նախագահը ընդգրկված է եղել ՀՀ Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովում, ինչը նպաստել է զինվորների իրավունքների վերաբերյալ խնդիրների արագ կարգավորմանը
|
1999-2002թթ. Մեծ Բրիտանիայի Դեսպանատան աջակցությամբ "Ավանգարդ" ՀԿ-ի և Հայաստանի Ժողովրդավարության Ազ•ային Կենտրոնի հետ համատեղ իրագործվել է "Ժողովրդավարությունը գործողության մեջ" ծրագիրը, որի շրջանակներում լույս է տեսել "Ճանաչիր զխրատ" գիրքը սպայական կազմի համար հայերեն և ռուսերեն լեզուներով: Գրքում զետեղված են միջազգային իրավունքին վերաբերող փաստաթղթեր
|
1998թ.-ից մինչ օրս համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի կազմակերպությունը` անդամների ներկայացուցչական կազմով, հանդիսանում է զորակոչային հանձնաժողովի անդամ
|
1998թ. ՄԱԿ-ի Փախստականների Գրասենյակի աջակցությամբ իրագործվել է "ՀԿ-ի հզորացումը ՀԿ Կենտրոնի աջակցությամբ" ծրագիրը
|
1998թ. Միգրացիայի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ Կազմակերպությունը Երիտասարդ իրավաբանների Միության հետ համատեղ իրագ•ործել է "Միգրացիայի կասեցումը հանուն Հայրենիքի պաշտպանության" ծրագիրը, որի շրջանակներում տպագրվել է "Մեր որդին և ազգային բանակը" գիրքը /առաջին հրատարակությունը/
|
ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը բազմիցս առաջարկություններ են արվել զինվորական օրենսդրության մեջ` հատկապես սոցիալական ոլորտում, փոփոխություններ մտցներու վերաբերյալ
|
Կազմակերպության իրավաբան խորհրդատուները մշտապես համագործակցում են ՀՀ Զինվորական դատախազության հետ: Նախագահության անդամները մասնակցում են զինվորների և զորակոչիկների իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատական գործերին
|
Կազմակերպությանը կից գործում է հատուկ խումբ, որը զբաղվում է բարձր դասարանցիների և նրանց ընտանիքների հետ բացատրական աշխատանքների կազմակերպմամբ` դպրոցներում և ըստ բնակության վայրի
|
1996թ. Կազմակերպությունը բացել է հոգեբանական վերականգնողական Կենտրոն զոհված ազատամարտիկների մայրերի համար, որի շնորհիվ կայնքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած բազմաթիվ մայրեր գոտեպնդվեցին և վերադարձան ակտիվ կյանքի
|
1995թ. Կազմակերպությունը բացել է Նախնական ախտորոշման և խորհրդատվության բժշկական Կենտրոն, որտեղ անվճար ծառայություններ են մատուցվել ՀՀ ազգային բանակում ծառայող զինվորների ծնողների համար
|
 1994թ. Կազմակերպության կողմից ստեղծվել է և մինչև օրս գործում է զոհված և վիրավոր ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և բռնագաղթված երեխաների համար կազմակերպված անվճար նախապատրաստական ֆակուլտետը բոլոր առարկաների գծով` բուհ ընդունվելու համար: Ֆակուլտետի աշխատանքներին աջակցել են Սփյուռքի բարերարները Արման Բեդիկյանը և Թուֆենկյան բարեգործական Հիմնադրամը` մինչև 2007թ.: Դասընթացի ունկնդիրները ուսուցում են անցնում բոլոր առարկաների գծով` պետական կրթական ծրագրերի շրջանակներում, իսկ 2000 թվականից նրանք հնարավորություն են ստացել անվճար մասնակցելու համակարգչային դասընթացներին:Նման դասընթաց 2001- 2007 թվականերին գործել է նաև Ստեփանավանում: Անցած տարիների ընթացքում դասընթացներում սովորել և ավարտել են 710 մարդ: Նրանցից 420-ը արդեն ավարտել են տարբեր բուհեր, ստացել տարբեր մասնագիտության դիպլոմներ: Դասընթացներում դասավանդում են բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ:
|
1993թ. հոկտեմբերին Կազմակերպությունը անց է կացրել "Ոչ ոք չի մոռացվել" խորագրով Համաժողովը, որի արդյունքում Կառավարությանն են ներկայացվել զոհված զինվորների մայրերի և այրիների խնդիրները
|
1992թ. սեպտեմբերին Երևանում Կազմակերպությունը հրավիրեց "Մայրերն ընդդեմ բռնության" Միջազ•ային Համաժողովը, որտեղ ընդունվեց խաղաղության համար պայքարելու կոչ պարունակող աշխարհի մայրերին ուղղված բանաձևը: Այդ բանաձևին միացան ավելի քան 40 երկրներ
|
1992-93թթ. Իրանի Կառավարության հատուկ հրավերով և Կազմակերպության ջանքերով 209 ծնողազուրկ երեխաներ ձմռան ամիսներին հյուրընկալվեցին Իրանի հայ ընտանիքներում: Այդ երեխաները ներկայացված էին "Արցախ" հայրենակցական միության կողմից կազմած առավել չքավորների ցուցակներում
|
1992թ. Կազմակերպության կոչով համախմբվեցին 300 կին - կամավորականներ, որոնք 16 հիվանդանոցներում խնամեցին շուրջ 2.5 հազար վիրավոր ազատամարտիկների
|
1990թ. Կազմակերպությունը "Կոլցո" օպերացիայի կործանարար քաղաքականությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթերով մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորների մայրերի Համամիութենական Կոնգրեսին
|
1989թ. Հայ կանանց նախաձեռնող խումբը նորակոչիկներին ուղեկցեց Վազիանի /Վրաստան/, որտեղ զինվորական երդման արարողությունը առաջին անգամ կատարվեց ազգային դրոշի ներքո
|
Կազմակերպության մասնաճյուղերը գործում են Լոռու` Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի, Տավուշի և Արմավիրի մարզերում
|